Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ։

 Այս մասին հայտնում է Massispost-ը։

Գլենդելի քաղաքապետի պաշտոնում Աղաջանյանը կփոխարինի հեռացող քաղաքապետ Արա Նաջարյանին։

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի «Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիա»-ի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։