Քրդերը պայթեցրել են Ադրբեջանին զինող թուրքական ռազմական գործարանն ու Իրան-Թուրքիա գազատարը

Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է արտադրական օբյեկտի մի մասը և հումքի պահեստը

Օրերս «Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պայթեցրել է Իրան-Թուրքիա գազատարը: Իրանը ստիպված է եղել դադարեցնել Թուրքիայի գազամատակարարումը:

Ըստ երևույթին, ՔԲԿ որոշել է շարունակել զինված հարձակումները թուրքական կարևոր օբյեկտների վրա:

Անկարայում հրթիռներ արտադրող «Roketsan» գործարանը երեքշաբթի տեղական ժամանակով 14:30-ին հարձակման է ենթարկվել HBDH «վրիժառուների ստորաբաժանման» կողմից՝ հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով:

Պայթյունն ամբողջությամբ ոչնչացրել է արտադրական օբյեկտի մի մասը և հումքի պահեստը, որն օգտագործվում էր հրթիռների արտադրության համար:

«Roketsan»-ը պաշտպանական ընկերությունը մեկն է այն ընկերություններից, որոնք ակտիվորեն զինում են Ադրբեջանին առնվազն վերջին 20 տարիների ընթացքում: 

Թուրք պաշտոնական անձանց կողմից «Roketsan» գործարանի վրա պարտիզանների հարձակման մասին տեղեկությունների հաստատումը դեռևս չի ստացվել:

Ապրիլի 8-ին հաղորդել է քրդական ANF լրատվական գործակալությունը՝ «Թուրքիայի ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժումը» իր կայքում տեղադրել է գրավոր հայտարարություն, որում պատասխանատվություն է ստանձնել թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերության դեմ «հատուցման գործողությունների համար»:

Սերգեյ Շաքարյանց

Նյութն ամբողջությամբ՝ LiveNews.am կայքում