Թրամփի մտերիմ ընկերը մահացել է կորոնավիրուսից

Նա հրաշալի մարդ է և ամենասկզբից կողքիս է եղել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերներից մեկը, որը ժամանակին ֆինանսավորել է նրա նախընտրական քարոզարշավը, մահացել է կորոնավիրուսի հետևանքով:

Ինչպես հայտնում է scmp.com կայքը, խոսքը Սթենլի Չերայի մասին է: Թրամփն ավելի վաղ պատմել էր, որ ընկերն ախտահարվել է կորոնավիրուսով և կոմայի մեջ ընկել:

Սպիտակ տան աշխատակիցը հաստատել է, որ Crown Acquisitions անշարժ գույքի ընկերության հիմնադիր-ղեկավարը ընկերական մտերիմ կապի մեջ է եղել նախագահի հետ:

Ավելի վաղ նախագահը, նկատի ունենալով ընկերոջը, ասել էր, որ «ուղղակի սարսափելի է տեսնել՝ ինչպես է վարակը տանջում մարդուն»:

Պարբերականը նկատում է, որ Թրամփն այնպիսի հուզականությամբ էր խոսել Չերայի առողջական ծանր վիճակի մասին, որ տպավորություն էր ստեղծվել, թե համավարակի դեմ պայքարում կայացվող որոշումների հարցում այդ դեպքը նրա վրա ազդեցություն է գործում:

«Նա հրաշալի մարդ է և ամենասկզբից կողքիս է եղել»,-ավելի վաղ Չերայի մասին ասել էր Թրամփը:

Թրամփի ընկեր