Երևանի քաղաքապետարանում երեկ պարգևատրվեցին

Իսկ այն, որ Հայկ Մարությանն ասել էր, որ քաղաքապետարանի պարգևավճարների գումարները կուղղվեն բուժաշխատողներին, փաստորեն դարձյալ սուտ դուրս եկավ, այդ գումարի 1/3-ն ընդամենը կուղվի նրանց, իսկ 2/3-ը՝ քայլածերին

Պարգևատրումների ինստիտուտը իրականում ճիշտ ինստիտուտ է։ Բայց այն դեպքում, երբ որոշ աշխատակիցներ արդյունավետ են աշխատած լինում։ Այդ ինստիտուտը հնարավորություն է տալիս խրախուսելու կոնկրետ աշխատակիցներին, այդ թվում պարգեւավճարով, որպեսզի մյուսներն էլ ձգտեն լավ աշխատել։ Այդպես է եղել Երևանի քաղաքապետարանում մինչեւ Հայկ Մարությանի, ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակները։ 

Հիմա Հայկոն պարգևատրում է աշխատակիցներին յուրաքանչյուր ամիս կամ եռամսյակ, նայած ինչպես են ուզում եւ ում։ Արդյո՞ք սա պարգևատրում է, իհարկե՝ ոչ, սա յուրայիններին փող տալու միջոց է ընդամենը։ Բայց քանի որ յուրայինների մեծ մասը աշխատելու ընդունակ չեն եւ գործն անում են ոչ յուրայինները, հետևապես, որ բունտ չհասունանա՝ գումար են տալիս համարյա բոլորին՝ յուրայիններին ավելի շատ, ոչ յուրայիններին՝ այնքանով որքանով։ Եւ չկա ոչ մի ռացիոնալ բանաձև կամ տրամաբանություն՝ ինչու՞ մի աշխատողը ստացավ շատ, մյուսը՝ քիչ, բանաձևը մեկն է ՝ յուրային ես, ուրեմն քո պրեմիան շատ է, դու արժանի ես։ Իսկ իրականում պարգեւավճարը պետք է լիներ մոտիվացնող ու գնահատող գործիք և դրանից պետք է օգտվեին իրոք արժանիները, այլ ոչ՝ ով պատահի։ 

Իհարկե, կարծիք կար, որ համաճարակի ու այս բարդ օրերին գոնե նրանք կսթափվեն՝ որբ հազարավոր քաղցած երևանցիներ կան, բայց նրանք շարունակում են միլիոնների հասնող  պարգևավճարներ ստանալ։ Այս ապրիլինպարգևատրվեցին նախորդ ամիսների աշխատանքի համար, ինչը օրենքի խախտում է, քանի որ քաղաքապետն իրավունք չունի նախորդ ամիսների համար գումար ծախսի՝ ոչ այդ ամսվա որոշմամբ։ Ի դեպ քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ստացել են պարգևատրումներ, բայց քաղաքապետի կարգադրությունը դեռ ըստ օրենքի տեղադրված չէ պաշտոնական կայքէջում, ինչը ևս օրենքի խախտում է։ Իսկ աշխատանքի չներկայացող, քաղաքի խնդիրներով չապրող, բազմաթիվ կասկածելի ու սկանդալային գործարքների գնացող մարդուն ինչո՞ւ պիտի հետաքրքրի օրենքի տառ պահպանելը։

Իսկ այն, որ Հայկ Մարությանն ասել էր, որ քաղաքապետարանի պարգևավճարների գումարները կուղղվեն բուժաշխատողներին, փաստորեն դարձյալ սուտ դուրս եկավ, այդ գումարի 1/3-ն ընդամենը կուղվի նրանց, իսկ 2/3-ը՝ քայլածերին։

ա

Նյութը՝ hraparak.am-ի