Հովսեփը պատանդ է վերցրել քրոջն ու նրա երեխաներին․ պահանջում է որ իրեն զանգահարի Պուտինը, 200 մլն դոլար փոխանցեն Հայաստանին և իրեն տրամադրեն կործանիչ

Երիտասարդը պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է բռնցքամարտով, սակայն վերջին շրջանում նրա ունեցել է ֆինանսական դժվարություններ եւ առողջական խնդիրներ
պատանդ

Ռուսաստանի Պյատիգորսկի իրավապահ մարմինները ձերբակալել են մի երիտասարդի, որը պատանդ է վերցրել քրոջը եւ նրա երեխաներին:

Ինչպես հաղորդում է «5-րդ ալիքը», 28-ամյա Հովսեփ Մ. - ն, որը ենթադրաբար հոգեկան խանգարում ունի, տեղի ունեցածից քիչ առաջ հարազատների մոտ է եկել Մոսկվայից:

Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջում էր 200 մլն դոլար փոխանցել Հայաստանին՝ որպես բարեգործական օգնություն եւ պնդում էր, որ իրեն զանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացի այդ, կասկածյալը խնդրել է իրեն տրամադրել կործանիչ։

Ենթադրյալ չարագործը զինված է եղել դանակով։ Չնայած դրան, իր քրոջ եւ նրա երեխաների հանդեպ միանգամայն բարյացակամ էր տրամադրված։

Սոցցանցերի օգտատերերը հայտնում են, որ երիտասարդը պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է բռնցքամարտով, սակայն վերջին շրջանում նրա ունեցել է ֆինանսական դժվարություններ եւ առողջական խնդիրներ, գրում է Կոմերսանտը: Իրավապահ մարմինների ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն ՝ տղամարդն անզեն է եղել եւ, իրոք, երկու շաբաթ առաջ Պյատիգորսկ է ժամանել Մոսկվայից, որտեղ աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ:

Աղբյուրը՝ ArmDaily.am