Լուրջ եմ ասում, կատակ չեմ անում, ըտենց շատ ա լինում, որ առողջ մարդուն տանում են հիվանդանոց ու կորոնավիրուսով է վարակվում. Թորոսյան

Պետք է ասել, որ դա շատ բարդ է ու ճշգրիտ պրոցես պետք է լինի, որ հանկարծ սխալ պատասխան չտանք մարդուն՝ ոչ դրականին բացասական տանք, որ հետո տարածելու է, ոչ էլ բացասականին դրական, որովհետև վաղը նրան տանելու ենք հիվանդանոց իսկականից վարակենք

Աշխարհում միջինիում 48 ժամ է տևում նմուշից վերցնել պատասխան ստանալը: Մեզ մոտ մենք աշխատում ենք 24 ժամը չանցնել, սակայն երբեմն լինում է, որ անցնում ենք: Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի թեստի մասին:

«Պետք է ասել, որ դա շատ բարդ է ու ճշգրիտ պրոցես պետք է լինի, որ հանկարծ սխալ պատասխան չտանք մարդուն՝ ոչ դրականին բացասական տանք, որ հետո տարածելու է, ոչ էլ բացասականին դրական, որովհետև վաղը նրան տանելու ենք հիվանդանոց իսկականից վարակենք, եթե բացասական լինի: Լուրջ եմ ասում, կատակ չեմ անում, ըտենց շատ ա լինում»,-ասաց նա: