ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկայում։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։
0Comments