Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։

«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։

Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա։