Նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ է և դուք նրան սարքում եք պալատական «շուտ». Ջոնի Բրջոնիով կզբաղվի Նաիրա Զոհրաբյանը

Մի արեք դա, կարանտինի ուղարկեք ձեր ֆեյք ինդուստրիան և եկեք բոլորս զբաղվենք մեր գործով

Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուսալքված քաղաքացիներ, չաությամբ մի ընդունեք մեր ասածը հարգելի իշխանություններ:

Ֆեյսբուքյան էջում այսօր նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվ այդ ֆեյք-ֆաբրիկային քսի մի տվեք մեր վրա: Այդ ռեսուրսները, որ ծախսում ենք ինչ-որ Ջանի Բրջոնիներին սարքելու պլատական «շուտեր», դուք դրանով ոտնահարում եք նրա իրավունքը, ես զբաղվելու եմ այդ տղայի հարցով: Նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ է և դուք նրան սարքում եք պալատական «շուտ»: Եթե դուք եք դա անում: Իսկ եթե որեւէ այլ մարդ է անում, ուրեմն այդ այլ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության:

Մի արեք դա, կարանտինի ուղարկեք ձեր ֆեյք ինդուստրիան և եկեք բոլորս զբաղվենք մեր գործով»,-ասաց նա: