Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:

Shamshyaan.com-ի հաղորդմամբ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել ե ն պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: