Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման:
Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում:
Նշվում է, որ արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում: Նշվում է, որ նրանք ամուսիններ են, որոնք գավառում վիրուսով վարակված առաջին անձանցից էին:
Իտալիայում COVID-19-ից մահացության ցուցանիշը, վերջին տվյալների համաձայն, հասել է 13 915-ի: Ներկա պահին երկրում վարակակիր է 83 049 մարդ:
Վարակից ապաքինվածների արյան միջոցով Իտալիայում սկսել են բուժել կորոնավիրուսով վարակվածներին. ANSA
Արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում
0Comments