Հարկային կարգապահությունը ճգնաժամի պայմաններում պետք է էլ ավելի խստանա. վարչապետ

Բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից. Փաշինյան

Ճգնաժամի պայմաններում հարկային կարգապահությունը պետք է էլ ավելի խստանա: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն շրջիկ խոսակցությունը, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում, ուզում եմ նորից ընդգծել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, դրամաշրջանառության, եկամուտների շրջանառության պարագայում: Այսինքն գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն եւ եկամուտներ չունեն: Իհարկե, կան նաեւ որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց նաեւ այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցությանծրագրեր ենք իրականացնում:

Հարկային կարգապահությունը որեւէ ձեւով չպետք է թուլանա, առավել պետք է ուժեղանա, որովհետեւ առավել եւս ճգնաժամի պայմաններում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից»,-ընդգծեց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ 2020 թվականի բյուջեն կատարեն հնարավոր առավելագույն ծավալներով: