Խցանում Երեւան-Արտաշատ ճանապարհին. ոստիկանները ստուգում են բոլորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատճառը մայրաքաղաքի մուտքի մոտ իրականացվող ստուգման աշխատանքներ են՝ պայմանավորված պարետի կողմից խստացված նոր սահմանափակումներով

Երեւան-Արտաշատ ճանապարհին այսօր մեծ թվով մեքենաներ են խցանվել։

Պատճառը մայրաքաղաքի մուտքի մոտ իրականացվող ստուգման աշխատանքներ են՝ պայմանավորված պարետի կողմից խստացված նոր սահմանափակումներով։

Նշենք, որ այսօրվանից մինչեւ ապրիլի 12-ը սահմանափակվել է միջմարզային եւ մարզ-Երեւան տեղաշարժը, անցակետեր են տեղադրվել տարբեր վայրերում՝ տեղաշարժը հսկելու համար։ Չի աշխատում հանրային տրասպորտը։