Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը պատասխանեց այն հարցին՝ եթե արտակարգ դրության ժամանակ հնարավորություն կա կոմունալ վճարումներ չիրականացնելու, ապա հետագայում այդ վճարումներն ինչպես են բաշխվելու և հանրությունն ինչպիսի լուծում է տեսնելու:
Ավինյանը նշեց, որ համոզված է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի և «Վեոլիա Ջրի» հետ քննարկումներ է ունեցել:
«Կարծում եմ՝ ինչ-որ բանաձևով լուծումներ կտրվեն և պետք է սպասենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արձագանքին: Գիտակցում ենք, որ արտակարգ դրության ընթացքը շատ քաղաքացիները համար ֆորսմաժորային իրավիճակ է, և եթե մենք սահմանափակել ենք նրանց տեղաշարժը, ապա նրանք կդժվարանան կոմունալ վճարումներն իրականացնել»,- ասաց նա:
Պարետը հավելեց, որ բոլոր էլեկտրոնային հարթակները հիմա գործարկել են և բոլորին կոչ արեց, որ հնարավորության դեպքում օգտվեն էլեկտրոնային հարթակներից:
0Comments