Մարտի 30-ից Մոսկվայում հայտարարվում է ինքնամեկուսացում քաղաքի բոլոր բնակիչների համար

Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը

Մոսկվայում սկսած վաղվանից՝ մարտի 30-ից, հայտարարվում է ինքնամեկուսացում քաղաքի բոլոր բնակիչների համար։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Բնակարանից դուրս գալ թույլատրվում է միայն հետեւյալ դեպքերում
-    Երբ դիմում են անհետաձգելի /անհապաղ/ բուժգնության կամ էլ կա կյանքի եւ առողջությանը անմիջականորեն սպառնացող այլ վտանգ։
-    Երբ գնում են աշխատանքի
-    Երբ գնում են գնումներ կատարելու մոտակայքում գործող խանութ կամ դեղատուն
-    Երբ տնային կենդանիներին են հանում զբոսանքի, ոչ հետու, քան բնակարանից 100 մետր հեռավորությամբ
-    Երբ աղբն են տանում թափելու
Քաղաքից դուրս գալն ու քաղաք մուտք գործելը չի արգելվի, հայտնում է hraparak.am-ը: