Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով. The Guardian. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով,  tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian պարբերականը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-գրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարը:

Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

«Միասին լինելու դեպքում կհաղթահարենք այն»,-գրել է վարչապետը՝ կից կիրառելով #Մնատանըկյանքերփրկիր հեշթեգը:

 

Boris Johnson #StayHomeSaveLives@BorisJohnson

Over the last 24 hours I have developed mild symptoms and tested positive for coronavirus.

I am now self-isolating, but I will continue to lead the government’s response via video-conference as we fight this virus.

Together we will beat this.

Embedded video

224K

Twitter Ads info and privacy

134K people are talking about this