Մարդն ամեն ինչ փչացրեց. Նազենի Հովհաննիսյան

Աստծո ստեղծած բոլոր երևույթների մեջ ամենաազատը մարդն իրեն բնության գրկում է զգում, իսկ քաղաքակիրթ մարդը շատ էր հեռացել բնությունից

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Չգիտեմ էս ամենն ինչով կավարտվի, բայց հաստատ աշխարհն էլ չի լինի նույնը, դեռ երկար կմնա վախը` միմյանցից, կմնան վախն ու կասկածը` մեկը մյուսի և շրջապատի նկատմամբ, ու ամենակարևորը կփոխվի պետությունների` սահմանների վերաբերյալ իրենց տեսությունը: Ապտակ գլոբալիզացիային. սա է տեղի ունենում հիմա:
Ու երևի ամենաշատը կփոխվի նորից մարդու մտածողությունը` իր տան ու կենցաղավարության նկատմամբ: Ճիշտ ու հարմարավետ կառուցած սեփական`այգի ունեցող տներում ապրողները հաստատ ավելի հանգիստ են տանում մեկուսացումն էլ, միայնությունն էլ: Չէ՞, որ նրանք բնության հետ են:
Իսկ մենք երևի մի օր վերջապես դուրս կգանք «տուփերից», որոնք բնակարան են կոչվում: Շատ դեպքերում հենց մարդու մտածողությունն էլ նեղ ու անհեռանկար է` «տուփային» կյանքի պատճառով: Մի քանի քառակուսի տուփի մեջ ո՞նց կտեղավորվի միկրոտիեզերք-մարդը: Հեռախոսն էլ է «տուփ», հեռուստացույցն էլ, արդյունքում` գնալով փոքրացնում ենք մեզ թելադրված «տուփի» սահմանները: Հետո, մի գեղեցիկ օր, ՄԱՐԴԸ ստիպված «նեղացնում» է իրեն, որ թելադրված «չափսերին» համապատասխանի:
Հ.Գ. Աստծո ստեղծած բոլոր երևույթների մեջ ամենաազատը մարդն իրեն բնության գրկում է զգում, իսկ քաղաքակիրթ մարդը շատ էր հեռացել բնությունից:
Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ. ազատ, ստեղծարար ու կյանք տվող. ընտրություն կատարելու օրհնությամբ:
Մարդն ամեն ինչ փչացրեց` սխալ ընտրությունների շարանով:
Մենք մեզ դարձրեցինք անազատ(երբ անընդհատ ուրիշներն են մեր փոխարեն որոշումներ կայացնում` մանիպուլացիայի ենթարկելով), անազատ մեր տեղաշարժով(երբ ամեն վայրկյան ցույց ես տալիս որտեղ ես ու ինչ ես անում), կյանք տալու փոխարեն ամեն ինչ կործանելով` լինի խոսքով, գործով թե անտարբերությամբ: Մենք դադարեցինք ստեղծագործել ու ՍՏԵՂԾԵԼ. կապկելով ու օգտատիրոջ հոգեբանությամբ միայն ու անընդհատ սպառելով, բայց անունը դնելով «տենդենց»)... Մեզ «պահածոյացրեցինք» տուփերում` աշխարհից հետ մնալու վախից, ու սկսեցինք ապրել հիմնականում վիրտուալ:
Հիմա, երբ մնացել ենք ինքներս մեզ հետ( ովքեր, որ մնացել են), պարզվում է մենք ձանձրանում ենք: Որովհետև իրականում որքան էլ հետաքրքիր լինի տուփը( տուն, հեռախոս, այփեդ թե հեռուստացույց), կամ ինչ ֆորմատի էլ այն ուզում է լինի` ԲՆՈՒԹՅՈՒՆ չէ:(ՆՀ)#2020 #march25
#կորոնամտքեր
Առողջություն բոլորիս`մտքի, հոգու և մարմնի:
և համբերություն:
Աստված պահապան!! #nazenihovhannisyan»