Ճանաչեք Ինձ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հավատքը այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով՝ գիտություն ձեռք բերել

ա

Մարտի 24

Ես այստեղ Եմ: Մի ջանացեք գալիքը իմանալ: Գթասրտությունից ելնելով է, որ այն ծածկել եմ ձեզնից:

Հավատքը այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով՝ գիտություն ձեռք բերել: Այնուհանդերձ, հավատքը հիմնված է Ինձ ճանաչելու գիտության վրա:

Ուրեմն իմացեք, որ այժմ բնավ էլ ապագան իմանալու ժամանակը չէ, ոչ էլ՝ Անտեսանելի աշխարհից հայտնություններ ստանալու. այժմ լավ է, որ դուք ստանաք Ինձ ճանաչելու Գիտությունը, ինչը կսովորեցնի ձեզ ամեն բան՝ միաժամանակ դառնալով հիմքը ձեր հավատքի: