Երևանի Ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմիա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա առավոտյան նկարել եմ Հանրապետական հիվանդանոցի հարակից այգու տարածքում:
Շինարարությու՞ն:
Երևի ինձ թվում է:
Բացառվում է քաղաքապետն ու ճարտարապետը այգու տարածքում շինթույլտվություններ տան:
«Գլուխն են կտրելու» մարդու, ով այգու ու համայնքի հաշվին կառուցապատում է անում: Նախորդ տարի էլ մի մեծ կրպակ ավելացավ, կամ էլի ինձ թվաց:
Տեսնես հիմա ու՞մ վրա են գցելու:
#գլուխ_կտրողների_գլխից_մեծ_գործերը
#լուսաբացին_վազելու_հետևանքները»:
0Comments