Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն հետաձգվել է․ պատճառը՝ կորոնավիրուսը չէ

Այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում:

Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաև հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչև աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ ուրիշ պատճառով և ոչ մինչև աշուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։