Սամվել Ալեքսանյանը կարանտինի մե՞ջ է

Նախարար Թորոսյանը նկատեց, որ ողջ աշխարհում սկսել են հրաժարվել կարանտինից

Ինքնամեկուսացվել են «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցները, ի՞նչ վիճակում են նրանք։ Այս մասին ասուլիսով հանդես եկած նախարար Թորոսյանին հարց ուղղվեց։

«Իրականում մենք ենք նման որոշում կայացրել, որովհետև իրենց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում։ Եվ ինչու, որովհետև նրանց աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր վիրուս՝ հաստատված դեպքով։ Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել, հետազոտվել են , բոլորի մոտ եղել է բացասական։ Բայց եթե նույնիսկ լինի էլ, մենք ստեղ ուրիշ տակտիկա ենք որդեգրելու։ Կախված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե դա կլինի թեթև ձև, հնարավոր է, որ էդ ամենը տեղում կազմակերպվի, նորից հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։ Եթե կյանքին վտանգ սպառնա, կհոսպիտալացվեն։ Մենք նման դեպք էլի ունենք, դրանք Իտալիայի մի քաղաքացու հետ շփված վեց ընտանիքներ են, որոնք որ կարանտին տակ են են իրենց շենքում»։

hraparak.am-ը հիշեցնում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող  տեքստիլի արտադրամասում բազում մարդկանց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Միգուցե խոսքը հենց Ալեքսանյանի՞ մասին է։

Նախարար Թորոսյանը նկատեց, որ ողջ աշխարհում սկսել են հրաժարվել կարանտինից։ Մեր մոտ էլ սկսել են հակվել ինքնամեկուսացման վրա։ Արսեն Թորոսյանը նշեց․«Եթե համաճարակաբանական ցուցումներով անձին ցուցված է կամ նշանակված է կամ պարտադրված է, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ, ընդհուպ մինչև քրեական։ Եվ հիմա մենք աշխատում ենք այդ օրենսդրական փոփոխության նախագծի վրա»։

Սա արվում է, որովհետև Թորոսյանի խոսքով, պետք է հասկանանք, որ սա 1-2 ամսվա խնդիր չէ, և իրար հետ չշփվելու և մյուս կանոնները պետք է տարածենք նաև արտակարգ իրավիճակից հետո՝ ժամանակի մեջ։