Պարոն քաղաքապետ, Դուք բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա

Իհարկե, Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրում է.

«Պրն. քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:

Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են... Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»: