Ոտքն իմ ուղղությա՛ն մեջ պիտի մնա և ամենամեծ հավաքույթներում պիտի օրհնե՜մ Քեզ

Անօրենություննե՛ր են նրանց ձեռքերում և նրանց աջը լի՛ է կաշառքով, իմ անբծությա՛մբ ընթացա ես, Տե՜ր, փրկի՜ր ինձ, Աստվա՛ծ, ողորմա՜ծ եղիր ծառայիդ հանդեպ

Սաղմոսի ընթերցում

Հոգիս կորստի մի՛ մատնիր, Աստվա՜ծ, կյանքս մի՛ խլիր ամբարիշտների դասի հետ մեկտեղ և այրունահեղ մարդկանց հավասար: Անօրենություննե՛ր են նրանց ձեռքերում և նրանց աջը լի՛ է կաշառքով: Իմ անբծությա՛մբ ընթացա ես, Տե՜ր, փրկի՜ր ինձ, Աստվա՛ծ, ողորմա՜ծ եղիր ծառայիդ հանդեպ: Ոտքն իմ ուղղությա՛ն մեջ պիտի մնա և ամենամեծ հավաքույթներում պիտի օրհնե՜մ Քեզ:

Մաքսիմ Ոսկանյանի փոխադրությամբ, գրաբարից
ՍԱՂՄՈՍ ԻԵ (25) -ից