Հակաքաղցկեղային թերապիայի շնորհիվ ՄԻԱՎ-ից աշխարհում երկրորդ մարդն է բուժվել

Առաջին ապաքինման դեպքը գրանցվել է 13 տարի առաջ

Աշխարհում երկրորդ մարդը բուժվել է ՄԻԱՎ-ից շնորհիվ հակաքաղցկեղային թերապիայի , հաղորդում է RG-ը:

Առաջին ապաքինման դեպքը գրանցվել է 13 տարի առաջ, նա Թիմոթի Ռեյ Բրաունն է Բեռլինից: Իսկ նոր պացիենտը Լոնդոնից է, որն ամբողջությամբ բուժվել է: Երկու պացիենտներին էլ դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում են կատարել: 30 ամսվա ընթացքում արյան մեջ վիրուսի բացակայությունը կարող է վկայել ՄԻԱՎ-ից բուժվելու մասին՝ կարծում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ վերջին անգամ թերապիա է ստացել 40-ամյա վենեսուելացին: Նրա մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել 2003-ից, եւ 2012-ի նրա մոտ լիմֆատիկ համակարգի քաղցկեղ են հայտնաբերել: Փոխպատվաստումը կատարվել է հակաքաղցկեղային թերապիայի շրջանակում:

Արդյունքում թերապիան թույլ է տվել հաղթահարել ինչպես քաղցկեղը, այնպես էլ ՄԻԱՎ-ը: