Ուրախության պտուղը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դարեր են անցել, բայց Ինձնով սկսած ուրախությունը դեռ շարունակում է տալ իր պտուղները

Հիսուս

Մարտի 10

Սիրտդ լուռ պետք է պահես և կամք ցուցաբերելով՝ լռեցնես զգայարաններիդ հուզումն ու խռովքը, որպեսզի ունակություն ձեռք բերես՝ լսելու համար Երկնային Երաժշտությունը:

Քո հինգ զգայարանները միջոց են նյութաշխարհի հետ հաղորդակցվելու, անխափան կապը՝ քո իրական Հոգու, Կյանքի և շրջապատող իրականության միջև: Սակայն պետք է խզես կապը դրանց հետ, երբ ցանկանում ես հաղորդակցություն ունենալ Հոգու հետ, որովհետև դրանք ոչ թե օգնում, այլ խանգարում են:

Բարին տես յուրաքանչյուր մարդու մեջ: Սիրիր բարին, որ կա նրանց մեջ: Քո անարժանությունը տես նրանց արժանիքների կողքին: Կրկնում եմ դարձյալ՝ սիրիր, խնդա և երջանկացրու աշխարհը, քո փոքրիկ աշխարհը:

Ինչպես որ նետված քարից առաջացած ծփանքներն են ողջ ավազանի հայելին կոհակում, այդպես էլ քո ուրախացնելու ջանքը կտարածվի՝ շրջան առ շրջան մեծանալով ու ձգվելով՝ քո իմացումից ու ակնկալիքներից շատ ավելի հեռու: Ուրեմն՝ ցնծա Ինձնով: Նման Ուրախությունը Հավիտենական է: Դարեր են անցել, բայց Ինձնով սկսած ուրախությունը դեռ շարունակում է տալ իր պտուղները: