Փաշինյանի հավաքները մարդաշատ դարձնելու համար մարդկանց աշխատանքից ուղարկել են հանրահավաքի

Մարդահավաքն իրականացնելու համար, օրինակ, Կապանում գործարանների աշխատակիցներին համոզել են գնալ ու հավաքից հետո ոչ թե վերադառնալ աշխատանքի, այլ՝ որպես խրախուսում՝ գնալ տուն

Ինչպես հայտնի է՝ «Այո»-ի քարոզարշավն անձամբ իրականացնելու նպատակով այսօրվանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, և այսօր նա քարոզարշավի մեկնարկը տվեց Սյունիքի մարզից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կապանում և մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանի ու նրան ուղեկցող ՔՊ-ականների հավաքները մարդաշատ լինելու համար մարդկանց աշխատանքից ուղարկել են հանրահավաքի՝ համոզելով իրենց հետ վերցնել նաև երեխաներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարդահավաքն իրականացնելու համար, օրինակ, Կապանում գործարանների աշխատակիցներին համոզել են գնալ ու հավաքից հետո ոչ թե վերադառնալ աշխատանքի, այլ՝ որպես խրախուսում՝ գնալ տուն:

Փաստորեն ժողովրդավար իշխանությունը մարդահավաքը սկսել է կիրառել արդեն քարոզարշավի ընթացքում, որի մասսայական տեսարանների ականատեսը կլինենք, թերևս, հանրաքվեի օրը:

Նյութի աղբյուրը՝ 168.am