Ես դեռ երգելու եմ բոլորի ու հատկապես իմ պապիկի համար. Էլինա Վարդանյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի 5–ամյա թոռնուհու՝ երգչուհի Էլինա Վարդանյանի ինստագրամյան էջում նման գրառում է հայտնվել

«Շնորհակալ եմ բոլորից, ես դեռ երգելու եմ բոլորի ու հատկապես իմ պապիկի համար»։

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի 5–ամյա թոռնուհու՝ երգչուհի Էլինա Վարդանյանի ինստագրամյան էջում նման գրառում է հայտնվել։

Նշենք, որ շոու բիզնեսի աստղերը սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնում Էլինային։

Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանները զինված ներխուժել էին Արամ Վարդանյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող առանձնատներ, և ինչպես փաստաբաններն են պատմում, տունը խուզարկել են գազանաբար։ Այդ ամենը կատարվել է փոքրիկ Էլինայի ներկայությամբ, ինչից հետո աղջիկը վախից կորցրել է խոսելու ունակությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։

«Մեր սիրելի Էլինա, դու շատ տաղանդավոր ես, շարունակիր երգել և ուրախացնել մեզ»,-գրել է Արման Հովհաննիսյանը։

«Քաղցրիկ և տաղանդավոր Էլինա»,– գրել է Արմենչիկը։

«Ձայնն ու տաղանդը քեզ տվել է Աստված, ու որեւէ մեկը քեզ չի կարող լռեցնել»,– գրել է երգիչ Ջոնիկ Կարապետյանը։

Պրոդյուսոր, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը գրել է. «Առողջություն քեզ, պուճուր ջան»:

Դերասան, շոումեն Վաչե Թովմասյանը գրել է. «Առողջություն քեզ, սիրելի փոքրիկ»:

Էլինայի տեսահոլովակով կիսվել ու նրան շուտափույթ ապաքինում են մաղթել շոու բիզնես բազմաթիվ այլ աստղեր։

Նյութի աղբյուրը՝ news.am