Երկնային կյանք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Դու կարող ես Այստեղ, Հիմա ապրել իրապես ոչ թե երկրային, այլ երկնային մի կյանք

Հիսուս

Մարտի 8

Գարնան Ուրախությունը քոնը կլինի: Մասնակից եղիր Երկրի Ուրախությանը: Չե՞ս կարծում, որ բնությունն էլ է հոգնում երկարատև սպասումից, մինչև որ կգա երկունքի իր այս ժամանակը: Պայծառ ուրախություն կհագնի այս Գարունը: Անպայման մասնակից եղիր այդ ուրախությանը:

Բնությունը մարմնացյալ հոգին է Իմ այն գեղեցիկ մտածումների, որ ունեմ այս աշխարհի հանդեպ: Ուրեմն վարվիր նրա հետ իբրև այդպիսին, այսինքն՝ իբրև Իմ ծառայի ու պատգամավորի: Ընդունիր նրան՝ իբրև մի ապրող սուրբ: Երբ վերահասու լինեք այս ճշմարտությանը, դուք կլցվեք նոր կյանքի ուրախությամբ: Երկրի ուրախությանը ու իր ապրած գարնանային զարթոնքին մասնակից եղեք, որպեսզի լցվեք անսպառ Օրհնությամբ:

Այս շատ կարևոր է, որովհետև այդ նշանակում է հավատալ ոչ  միայն Իմ Անձին վերաբերող մի շարք բաների, որոնք օգնում ու բժշկում են, այլև այն բաներին, որոնք նպաստում են Ինձ ճանաչելուն, Իմ Ներկայությունը զգալուն՝ ծաղկի էության մեջ, ինչպես նաև Իմ Պատգամը տեսնելուն՝ նրա գեղեցկության ու բուրմունքի մեջ:

Դու կարող ես Այստեղ, Հիմա ապրել իրապես ոչ թե երկրային, այլ երկնային մի կյանք: Ու այդ կյանքը ուրիշ մի բան չէ, քան Ուրախություն, Ուրախություն և կրկին Ուրախութուն: