«Խալաթիս ու վատ տեսքիս չխաբվեք»․ Լիլիթ Հովհաննիսյանը Սոչիում է․ ֆոտո

Երգչուհին մի քանի հրապարակում է արել Սոչիից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այս օրերին գտնվում է Սոչիում։

Dream World Tour-ի շրջանակում այնտեղ այսօր կկայանա Լիլիթի մենահամերգը։

Երգչուհին մի քանի հրապարակում է արել Սոչիից, որոնցից առաջինում նա նշել է, որ բարձր տրամադրություն ունի:

Վերջին լուսանկարը Լիլիթը մակագրել է․ «Սուրճն արդեն խմված է։ Խալաթիս ու վատ տեսքիս չխաբվեք․ հիմա արդեն սկսում եմ սիրունանալ ձեզ համար»։

Նշենք, որ երգչուհու Dream World Tour-ը մեկնարկել է նախորդ տարի մարտի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգով։

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյան