Զինված անձին ոստիկաններն արդեն վնասազերծել են. նա հետախուզվում էր

Գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել
Ոստիկանություն

Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են:

Վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակել։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։

«Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։