Կատարյալ գործ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինձ հետ առանձին լինելու ավելի շատ ժամանակ տրամադրեք. զորությունը և առողջությունը գալիս են այդ ժամերին և մեծ նպաստ բերում քո գործերի բարելավմանը և բարեկամական կապերին

Հիսուս

Փետրվարի 28

Ինձ հետ առանձին լինելու ավելի շատ ժամանակ տրամադրեք: Զորությունը և առողջությունը գալիս են այդ ժամերին և մեծ նպաստ բերում քո գործերի բարելավմանը և բարեկամական կապերին:

Աղոթքին տրամադրած ժամերը Հոգևոր աճի ու առաջընթացի ժամանակներն են: Կարճիր այդ ժամերը և կտեսնես, որ գործերով ծանրաբեռնված շատ ժամեր անօգուտ կանցնեն: Երկնքի արժեչափերը շատ տարբեր են երկրի արժեչափերից:

Իմացիր, որ Մեծ Գործավորի համար այն գործիքը, որ ՇԱՏ է աշխատում, բայց ԱՆՈՐԱԿ գործ է անում, ավելի պակաս արժեք ունի, քան կատարյալ գործիքը, որ քիչ է աշխատում, բայց ԿԱՏԱՐՅԱԼ գործ է անում: