Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Թորոսյան

Սպեցիֆիկ բուժում չկա վիրուսին, հիմնականում սիմպտոմատիկ բուժում է՝ ջերմության իջեցում, եթե հարակից վարակների միացում կա՝ անտիբիոտիկներ

«Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. նախնական որոշել ենք, որ հաստատված դեպքերի ծանրությունից կախված, վարումը կկատարվի ինֆեկցիոն ծառայություններում, անհրաժեշտության դեպքում կլայնացվի ծառայություններ մատուցող հիվանդանոցների ցանկը:

Սպեցիֆիկ բուժում չկա վիրուսին, հիմնականում սիմպտոմատիկ բուժում է՝ ջերմության իջեցում, եթե հարակից վարակների միացում կա՝ անտիբիոտիկներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը կորոնավիրուսի հաստատված դեպք Հայաստանում չկա:

Ինչպես տեղեկացրեց` կորոնավիրուսը ռեսպերատոր հիվանդություն է, որը տարածվում է ձմեռային շրջանում՝ ինչպես գրիպի վիրուսը:

Ինչպես նաև բաց տարածքներում վիրուսներն արագ ոչնչանում են ու չեն տարածվում, այդ իսկ պատճառով հավելյալ սահմանափակումների կարիք չկա: