Իշխանությունը ցանկանում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնել

Այս գաղափարն առաջ են «բրդում» մարդիկ, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։

Փաստացի, ցանկություն կա տեսախցիկներ չտեղադրել նաեւ 1500 խոշոր տեղամասերում: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս գաղափարը առաջ են «բրդում» մարդիկ, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։

Թե ինչ նկատառումներ է հետապնդում տեսախցիկներից հրաժարվելու գաղափարը, մնում է միայն ենթադրություններ անել։ Սակայն հազիվ թե դա խնայողությունների նպատակ հետապնդի, քանզի առանց այդ էլ նախորդ ընտրություններից անհամեմատ շատ գումար է տրամադրվել այս հանրաքվեի համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: