«Երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու». ընդդիմադիրը՝ Էրդողանին

Նահատակների բլուրը չի կարող դատարկ մնալ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` թուրքական բանակի կորուստների մասին հայտնած տեղեկություններին, գրում է demokrathaber.org կայքը:

Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ Թուրքիան Սիրիայում և Լիբիայում ընդամենը մի քանի զոհ ունի և որ «նահատակների բլուրը չի կարող դատարկ մնալ»: Այս խոսքերը խիստ բարկացրել են ընդդիմադիր քաղաքական գործչին:

«Եթե չես ուզում նահատակների բլուրը դատարկ մնա, երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»-ասել է Քըլըչդարօղլուն:

Նա նաև կոչ է արել փակ նիստ անցկացնել Թուրքիայի խարհրդարանում` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Իդլիբում և Լիբիայում:

Tert.am