«Շուրիկի, Նիկոլի արկածները եւ դրա հետեւանքներն են։ Եկել ենք թատրոն, այսինքն՝ դատը մեզ համար տոն օր ա»,- դատարան մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։
Տեսանյութը՝ news.am-ի
0Comments