Բակո Սահակյանն Ասկերանում է

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: