Մազերը խնամելու անսովոր, բայց արդյունավետ միջոց

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն, armlur.am-ի փոխանցմամբ, գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը։

Մեղրը կարգավորում է գլխամաշկի pH-ը և պայքարում թեփի դեմ։
Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։
Մեղրը գլխամաշկից չի հեռացնում պաշտպանիչ յուղերը։ Մազերը ժամանակի ընթացքում կդառնան ավելի քիչ յուղոտ։
Մեղրը խոնավեցնում է մազերը։

Դրա օգտագործման արդյունքում մազերը կարող եք հազվադեպ լվանալ։

Ինչպես պատրաստել մեղրով շամպուն. բաղադրիչներ

մեղր
ջուր
մի քանի կաթիլ եթերային յուղ՝ ըստ ցանկության։

1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3 ճաշի գդալ ջրի հետ։

Ցանկության դեպքում խառնուրդին 2-3 կաթիլ եթերային յուղ ավելացրեք։

Մի քանի կաթիլ շամպունը քսեք թաց մաշկին, լվացեք։