Մենք ճեղքվել ենք. մեր ամբողջականությունը` պառակտվել. Նազենի Հովհաննիսյան

Հավատքն է այն սոսինձը, որն արտահայտվելով բարությամբ, հոգատարությամբ ու միմյանց նկատմամբ սիրով` խնամքով իրար է սոսնձում մեր հոգու, անձի ու հասարակության անջատ մասնիկներն ու ցույց տալիս ճշմարիտ ճանապարհը
Նազենի հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ոտք դրեցի Վենետիկ: Վենետիկի օդանավակայանի էլեկտրական ու երկար ուղիներն անաղմուկ տանում էին դեպի ուղեկցող նավակները, որոնք լուռ ջրերով ինձ պիտի տանեին Սան Սերվոլո` Վենետիկից քիչ հեռու գտնվող կղզի, որտեղ էլ պիտի տեղի ունենար Վենետիկյան համաժողովը: 
«Հավատք և գործք» -ն իբրև հիմնական թեմա պիտի համախմբեր տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, տարբեր մտածողության ու տարիքի, տարբեր փորձառություն ու բնավորություն ունեցող ու աշխարհի տարբեր ծայրերից Վենետիկյան անհավանական իրականություն եկած մարդկանց, որոնց բոլորին միավորում էր հավատքն առ Աստված և գործը` լի հավատով ու բարեպաշտությամբ: 
Ժամանակակից աշխարհում մարդ ասես ունի ամեն ինչ` ապրելու համար, բացի իմաստից: Մենք ճեղքվել ենք: Մեր ամբողջականությունը` պառակտվել: 
Հավատքն է այն սոսինձը, որն արտահայտվելով բարությամբ, հոգատարությամբ ու միմյանց նկատմամբ սիրով` խնամքով իրար է սոսնձում մեր հոգու, անձի ու հասարակության անջատ մասնիկներն ու ցույց տալիս ճշմարիտ ճանապարհը: 
Ասում ենք, որ քրիստոնյա ենք, բայց մինչև հիմա չենք կարողանում ապրել քրիստոնեավայել, չենք կարողանում հասկանալ տարրական ճշմարտություններն ու մեր գործողությունների դրդապատճառները հիմնավորել: 
Վենետիկի Սան Սերվոլո կղզում` ուղիղ դեմ հանդիման Սուրբ Ղազարին, ասես կղզիացանք աշխարհի աղմուկից ու մի պահ լռեցինք: Առաջին քայլը ինքներս մեզ լսելն էր. զերծ մեր ներսի աղմուկից ու աշխարհիկ անհանգստություններից: 
Համաժողովը մեկնարկեց փետրվարի 6- ին` Սուրբ Ղազարի չքնաղ Վանքում տրված «Կորսված տապանին երգը» համերգ-երեկոյով: 
Վերադարձ դեպի արմատներ: 
2020- ի փետրվարի 6-7- ը հայոց իրականության մեջ առաջին անգամ տեղի ունեցած «ՀԱՎԱՏՔ և ԳՈՐԾՔ» Վենետիկյան համաժողովը վստահորեն կմնա պատմության մեջ ու մեծ դերակատարում կունենա Հայաստանի ու համայն հայության հզորացման, հավատքի զորացման ու մեր ինքնությունն ամրացնելու գործում: 
Շարունակելի... 
#nazenihovhannisyan 
#venice #sanlazzaro 
#poweroffaith #2020 
Աստվածամոր տուն հիմնադրամ/ Holy Mother of God HomeFoundation 
@»: