Հրավիրում ենք ամենքիդ՝ աղոթելու մեր հայորդի զինվորների և հայոց հաղթական բանակի համար. Պարգև Սրբազան

«Ինչ որ խնդրեք Իմ Հորից Իմ անունով՝ կտամ ձեզ», - ասում է Քրիստոս...
Պարգև Սրբազան

Հորդոր և կոչ աղոթքի...
Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովուրդ, Աստծո խոսքի նվիրյալ և անքուն քարոզիչ հոգևոր հայրեր,
Մեր Հայրական կոչով և հորդորով հրավիրում ենք ամենքիդ աղոթելու մեր հայորդի զինվորների և հայոց հաղթական բանակի համար, աղոթելու և միասնաբար խնդրելու Տիրոջից խաղաղ և անփորձանք ծառայություն մեր քաջ զինվորների համար, որպեսզի խաղաղ պայմաններում այլևս կորուստներ և զոհեր չունենանք։
- Ինչ որ խնդրեք Իմ Հորից Իմ անունով՝ կտամ ձեզ, - ասում է Քրիստոս...
Հետևաբար մեր աղոթքով աջակից և զորավիգ լինենք մեր բանակին և զինվորներին։

Արցախի Թեմի Առաջնորդ՝
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան