Ուշադիր կլինեք. Աշոտյան

Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եվս մեկ դիտարկում Մյունխենից:

Ալիևին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին:

Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:

Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:

Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»: