Դատական հայց՝ Նիկոլ Փաշինյանի դեմ

Պատրաստվում եմ դիմել դատարան`պահանջելով ՀՀ վարչապետից, որպեսզի ԱԺ ամբիոնից հերքի իր հայտնած տեղեկությունները՝ իմ վերաբերյալ և ներողություն խնդրի

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը դատական հայց կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Բաբայանը՝ ներկայացնելով իր նկատմամբ իրականացվող քրեական գործի մանրամասները։

«Պատրաստվում եմ դիմել դատարան`պահանջելով ՀՀ վարչապետից, որպեսզի ԱԺ ամբիոնից հերքի իր հայտնած տեղեկությունները՝ իմ վերաբերյալ կապված քրեական գործի առնչությամբ և ներողություն խնդրի»,-ասաց նա` նշելով, որ դեռ քննարկում են դատական հայց ներկայացնելու մանրամասները:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: