Ոչ թե ձգտում, այլ՝ ներշնչում. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աստվածային Ուժը չի կարող քիչ լինել. Այն լիովին բավարար է՝ աշխարհում կատարվող բոլոր գործերի համար

Հիսուս

Փետրվարի 15

Ես պետք է կարողանամ գործածել ձեզ: Աստվածային Ուժը չի կարող քիչ լինել. Այն լիովին բավարար է՝ աշխարհում կատարվող բոլոր գործերի համար: Ինձ հարկավոր են ընտիր գործիքներ, որպեսզի Ես կարողանամ գործածել դրանք: Աշխարհը կվերափոխվեր ու նոր շուք կստանար դարձյալ, եթե մարդիկ գիտակցեին այս իրողությունը:

Աշխարհը գերմարդու կարիք բոլորովին չունի, նա կարիք ունի գերբնական մարդկանց: Նրանց, ովքեր կամքի հզոր լարումով՝ իրենց կյանքից հետզհետե դուրս են վանում իրենց Ես-ը և թույլ տալիս, որ Աստվածային Զորությունը իրենց միջոցով գործի: Երկիրը վաղն իսկ կարող էր փրկվել, եթե քաղաքական գործիչները թույլ տային, որ Ես գործածեի իրենց:

Ուրեմն ձգտումի փոխարեն թող ներշնչանքը լինի. այդ ժամանակ է, որ վերջ կտրվի անգործությանը: Ես շատ գործեր ունեմ կատարելու: Ես գործածում ու լավագույն ձևով վարձատրում եմ Իմ մշակներին, այս բանում դուք էլ կհամոզվեք, երբ ավելի ճիշտ գաղափար ունենաք՝ Իմ կողմից տրված ձեր սեփական գործի մասին: