Սորոսի ականջը կանչի, ԱՄՆ դեսպանինն էլ՝ հետը

Բաբաջանյան Արմանի թերթը այսօր գրել է, որ իբր Ռոբերտ Քոչարյանը պետք է իմ բանկային վարկերը փակի, ես էլ իրա շահերը պաշտպանեմ խորհրդարանում
Տիգրան Ուրիխանյան

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բաբաջանյան Արմանի թերթը այսօր գրել է, որ իբր Ռոբերտ Քոչարյանը պետք է իմ բանկային վարկերը փակի, ես էլ իրա շահերը պաշտպանեմ խորհրդարանում, և իբր Գագիկ Ծառուկյանն էլ գործարքի մասնակից է։

Ասեմ, որ մի փոքր ձևափոխել է իրականությունը՝ Քոչարյանն ինձ փոխանցել է իրեն պատկանող ռուսական Գազպրոմի 2,7 % բաժնեմասը, որի դիմաց ես պարտավորվել եմ իրեն բանտից ազատել։

Ինչ վերաբերում է բանկային վարկերիս, ապա դրանց մասով պայմանավորվել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա միայն կեսն է խոստացել, մյուս կեսի համար դիմել եմ վարչապետին։ Հուսամ՝ կօգնի։
Հ.Գ. Սորոսի ականջը կանչի ԱՄՆ դեսպանինն էլ հետը»։