Անձնական խնդիր ես և Փաշինյանը չունենք. Էդմոն Մարուքյան

Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում, և որևէ սև կատու չի անցել մեր մեջ

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհի համար, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում և մեր գաղափարական և մեթոդաբանական տարբերությունը այն ժամանակ են արտացոլվել: Որևէ սև կատու չի անցել մեր մեջ, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք և չենք կարող ունենալ, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»: ԱԺ-ում այսօր ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը մի նավով են լողացել և մի դաշինք են հիմնադրել:

Ուզում եմ հիշեցնել, որ Թևան Պողոսյանին չի հաջողվել մեզ մերձեցնել, դրանից հետո Փաշինյանն ամենավատ ելույթն է ունեցել Վանաձորում, ոմանք սխալ են հիշում այդ պատմությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց

Մարուքյանն անդրադարձավ նաև «հեղափոխությունը խլել» արտահայտությանը. «Հեղափոխությունը որևէ մեկը չի կարող խլել որևէ մեկից, հեղափոխությունը մարդկանց սրտերում է, այն տեղի է ունեցել, արձանագրվել է, պատմական մեծամասնություն է ձևավորել իշխանությունը: Անհնար է խլել այդ հեղափոխությունը և ով կասի, որ հեղափոխությունը խլում են, նա ստախոս է, ժողովրդին խաբում է: Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումներ անելու համար և մարդկանց անդադար չենթարկել տեռորի, ասել՝ վա՜յ, վազելով եկեք այստեղ, խլում են, վա՜յ, վազելով հիմա եկեք այստեղ` էս կողմից են ուզում խլել, այդ ո՞վ կարող է ինչը խլել, ո՞նց կարող  է խլել, հո «Մանուշակ» մանկապարտեզը չէ, մեծ մարդիկ ենք»,-ասաց նա:

«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, հակաքարոզչական բոլոր սահմաններից դուրս, և դա արվում է մեկ բանի համար, որ մենք համակարծիք չենք: Այս ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունը իր հետ չհամաձայնվող մարդկանց ասում է` դուք նախկին եք, սև եք, ծախված եք: Մեր մեջ ոչինչ չի եղել, ուղղակի մի հարց կա, որի հետ մենք համաձայն չենք: Դուք նայեք մարդկանց որակը, սա է իրենց որակը, բնականաբար բոլորին չի վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր լծված են «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությամբ: Իրենք իրենց կենսագրությունն են կասկածի տակ դնում, իրենց անցած ճանապարհը, իրենք իրենց են հարվածում»,-ասաց նա: