Բլումբերգն ազդեցիկ բլոգերներին վճարում է երգիծական մեմերի համար

Չնայած նրան, որ մեմ ռազմավարությունը կարող է նոր լինել նախագահական քաղաքականության համար, այն արդյունավետ միջոց է

ԱՄՆ նախագահի թեկնածու Մայք Բլումբերգը սոցցանցերում ազդեցիկ բլոգերներին վճարում է իր մասին երգիծական մեմերի համար, գրում է CNBC-ը:

Նյու Յորքի նախկին քաղաքապետը վերջերս մի քանի մեմերի համար թեմա է դարձել: Յուրաքանչյուրի համար Բլումբերգը վճարել է:

Instagram-ում մեմերը կառավարող Ջերի Մեդիան ցույց է տվել, որ Բլումբերգն իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով մեմ հրապարակել, որը թույլ կտա բոլորին իմանալ, նա ինքը լավ թեկնածու է:

«Չնայած նրան, որ մեմ ռազմավարությունը կարող է նոր լինել նախագահական քաղաքականության համար, այն արդյունավետ միջոց է մարդկանց ներգրավվելու եւ պայքարելու նախագահ Թրամփի հզոր թվային օպերացիայի դեմ»,- ասել է Bloomberg-ի ավագ ներկայացուցիչ Սաբրինա Սինգխը: