Վարչապետի և պատվիրակության անդամների՝ Գերմանիայում կեցության ծախսերը հոգում է գերմանական կողմը

Աղաջանյանի պարզաբանումը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:

Նա, մասնավորապես, նշել է.«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչեւ 900 եվրո:

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որեւէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի եւ պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»: