Բոլորդ կկանչվեք պատասխանատվության. Լուսինե Բադալյանի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չի կարելի այսպիսի բաներ անել, և սա առաջին և վերջին դեպքը չէ

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որի հիմնական զեկուցողն է ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։

Լուսինե Բադալյանը նշեց, որ բոլորը գիտեն, որ ծխելը վնասակար է, և այս օրինագիծը կլիներ իդեալական, եթե այն արգելեր հանրային սննդի օբյեկտներում, փակ տարածքներում ծխելը:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց.

«Ես այսօր մաքսիմալ անկեղծ եմ լինելու: Ամենակարևոր հարցը, որ ինձ զայրացնում է շատ և որի մանիպուլյացիան գալիս է հենց Ձեր կողմից, և որի մասին նշեց տիկին Տիգրանյանը... եթե ես այսուհետ ևս մեկ անգամ էլ որևիցե ակնարկ կլսեմ այս օրենքը քննադատող պատգամավորի մասին, որ նա ֆինանսավորվում է «Ֆիլիպ Մորիսի» կողմից, բոլորդ կկանչվեք պատասխանատվության զրպարտության համար, քանի որ մենք այսօր ծխել-չծխելը չենք քննարկում: Չի կարելի այսպիսի բաներ անել, և սա առաջին և վերջին դեպքը չէ:

Ինձանից շատ թող ոչ մեկը ծխախոտի ծուխը տանել չկարողանա, սակայն սա Ազգային ժողով է, որտեղ նախագծի դրական և բացասական կողմերն ենք քննարկում: Տիկի´ն Նանուշյան, այսօր Ձեր խոսքում նշեցիք, որ սերտորեն համագործակցել եք պատգամավորների հետ, ուզում եմ հասկանալ, թե մի տասնյակ առաջարկություններից որ մեկն եք քննարկել և ընդունել»,-ասաց նա:

Տեսանյութը՝ tert.am-ի