Եթե շարունակենք պատերով տալ, կհայտնվենք ավելի ողբալի վիճակում

Մեր ժողովրդի հավաքական կերպարը նկարագրող լավագույն հեքիաթը «Մկների ժողովն» է

ա

Գոնե վերջին 100 տարվա մեր պատմությունը ինձ հուշում է, որ մեր ժողովրդի հավաքական կերպարը նկարագրող լավագույն հեքիաթը «Մկների ժողովն» է. Ուշադրություն դարձրեք, որ տեսությունը գիտենք ամեն ինչի, ինչպես անելն էլ կարող ենք խորհուրդ տալ, բայց այ երբ հերթը հասնում է զանգը կախելուն` մարդ չկա:

Ամենօրյա օրինակ բերեմ` հայ ծնողների մեծ մասը պատրաստ է մանկապարտեզի ու դպրոցի ցածր աշխատավարձ ստացող ու իր գործին նվիրված մանկավարժին պատերով տալ, եթե իրեն թվա, որ ինչ որ փոքր հարցում նրանք սխալվել են ու ոչ երբեք իր երեխայի արածի մեղքի իր բաժինը տեսնել, ծնողներից շատ-շատերը պատրաստ են ամեն առիթի դեպքում բողոքել ու պահանջել պատժել մանկավարժին: Հետո գալիս է բանակը, որ ամեն ինչում մեղավոր է սպան, հետո դե ամենազավեշտալին է` երկիրը լքած ու դրսում մի ձև իր կյանքը գտածները խորհուրդ են տալիս, թե ինչպես պետք է ապրենք մենք Հայաստանում:

Խորհուրդը շատ հաճախ ավելի շուտ ագրեսիա է, պահանջ ու «զանգն ինչպես կախելու» խորիմաստ մտքեր: Միևնույն ժամանակ հատկապես գնացածների երեխաները ոչ հարկ են մուծում մեր բյուջե, ոչ Հայաստանում որևէ գործ են անում ու ոչ էլ մասնակցել ու մասնակցելու են երկրի պաշտպանությանը:

Եթե շարունակենք պատերով տալ ու գերատեսչական մակարդակով չպաշտպանել հայ մանկավարժին ու սպային, վաղը կհայտնվենք ավելի ողբալի վիճակում: Իսկ հատկապես հեռվից զանգ կախելու խորհուրդ տվողներին առաջարկում եմ եկամուտների 10 %-ն ամեն ամիս փոխանվել իր ծննդավայրի համայնքային բյուջե, կամ մանկապարտեզին ու դպրոցին:

Զոհրապ Եգանյան