Չի կարելի մարդուց պահանջել այն, ինչն ինքը չի կարող անել

Մի ծանրաբեռնեք մարդկանց

ա

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նրանք նույնիսկ կառավարության աշխատակազմում չեն կարողանում մի խելքը գլխին օրենսդրական փոփոխություն իրականացնել, իսկ դուք բարեփոխումներ եք ակնկալում բանակում և ռազմաքաղաքական վերնախավում։

Չի կարելի մարդուց պահանջել այն, ինչն ինքը չի կարող անել։ 
Հիմա դրված է կոնկրետ խնդիր․ գնալ հանրաքվեի և այդ ճանապարհին ոչնչացնել բոլոր նրանց, որոնք նույնիսկ չնչին անհամաձայնություն կհանձնեն։

Իսկ մնացյալ հարցերը երկրորդական են։ Մի՛ ծանրաբեռնեք մարդկանց»։