Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո, նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, նախատոնակով:
Փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ին Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում, իսկ Ս. Պատարագի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Փետրվարի 13-ին, Երեկոյան ժամերգությունից հետո (ժամը 17:00) նախատեսվում են միջոցառումներ Արարատյան Հայրապետական թեմի հետևյալ եկեղեցիներում.
- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում 17:30-ին կվառվի խարույկ, այնուհետև միջոցառում՝ «Մենք» ազգագրական երգի և պարի համույթի մասնակցությամբ:
- Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 16:00-ին կվառվի խարույկ, կլինի միջոցառում կիրակնօրյա դպրոցի երեխաների մասնակցությամբ, այնուհետև 17:00-ին՝ ժամերգություն:
- Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև նորապսակների օրհնության կարգ, տոնական միջոցառում եկեղեցու բակում:
- Սուրբ Երրորդություն եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, նորապսակների օրհնութայն կարգ, տոնական միջոցառում՝ երեխաների մասնակցությամբ:
- Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին կվառվի խարույկ, մշակույթի տան սաների մասնակցությամբ կկազմակերպվի միջոցառում:
- Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կվառվի խարույկ և կկազմակերպվի միջոցառում՝ երիտասարդների մասնակցությամբ:
- Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, նախատոնակ, 18:00-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
- Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կլինի երիտասարդների օրհնութան կարգ, կվառվի խարույկ, կկազմակերպվի տոնական միջոցառում:
- Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում:
- Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
- Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 18:00-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում:
- Նոր Նորքի 1-ին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ:
- Արաբկիրի եկեղեցում 17:00-ի ժամերգությունից հետո 17:30-ին տեղի կունենա միջոցառում, եկեղեցու բակում կվառվի խարույկ:
- Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30-ին եկեղեցու բակում կվառվի խարույկ, տեղի կունենա միջոցառում՝ ազգային երգ ու պարով:
- Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, այնուհետև կվառվի խարույկ:
- Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում 17:00-ին՝ ժամերգություն, 17:30ին եկեղեցու բակում կվառվի խարույկ: qahana.am
0Comments